Ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված Գայանե Ասլամազյանը վերջերս ակտիվ է սոցցանցերում։

Դերասանուհին իր Instagram-ում նոր՝ սիրառատ լուսանկար է հրապարակել, որում համբուրում է ամուսնուն։

Նշենք, որ ավելի վաղ Գայանեն հրապարակել էր առանց դիմահարդարման լուսանկար՝ ընդգծելով իր բնական գեղեցկությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը լքել է ցանկալի հարսնացուների շարքերը։ 41-ամյա գեղեցկուհին ամուսնացել է ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ եւ մեկնել ԱՄՆ։

Այնտեղ ռեստորաններից մեկում, ի պատիվ նորապսակների, խնջույք է կազմակերպվել, որին Գայանեն ներկայացել է սեւ, էլեգանտ զգեստով։