Պարանոցի, արմունկների, ծնկների ու թևատակերի շրջանում առաջացած մուգ գունակները կարող են սպառնալ գեղեցիկ սեռի անգամ ամենախնամված ներկայացուցչին: Նման գունակների առաջացման պատճառը հաճախակի դառնում է ականտոզը: Այդ հիվանդությունը սկսում է արտահայտվել էնդոկրին համակարգի սխալ աշխատանքի արդյունքում, հորմոնալ դեղամիջոցների ընդունման ու անգամ չարորակ նորագոյացությունների առաջացաման դեպքում:

Արդյունքում մաշկը դառնում է կոպիտ, առաջանում են շերտեր ու մուգ պիգմենտացիա: Սակայն մաշկի վրա նման գունակների առաջացաման պատճառը կարող է դառնալ նաև անորակ կոսմետիկան ու սխալ մազահեռացումը: Բացի այդ, մաշկի վրա մուգ գունակները կարող են առաջանալ նաև վահանագեղձի սխալ աշխատանքի արդյունքում:

Դեղորայքային համալիր բուժման հետ միասին, սև ականտոզով հիվանդներին նշանակում են նաև տեղային ազդեցության տարբեր տեսակի միջոցներ: takprosto.cc-ներկայացրել է մի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել այդ խնդիրը:

Ինչով բուժել մաշկի վրա առկա գունակները

Բաղադրիչները ՝

• կոճապղպեղի հյութ
• կիտրոնի հյութ
• վարունգի հյութ

Պատրաստման ու օգտագործման եղանակը

1. Հավասար քանակությամբ իրար խառնեք բոլոր բաղադրիչները:
2. Ստացված խառնուրդը մանրակրկիտ քսեք խնդրհարույց հատվածների վրա ու թողեք 5-7 րոպե:
3. Օգտագործեք այդ խառնուրդը օրական 1 անգամ՝ քնելուց առաջ:
4. Նման միջոցը կարող եք քսել ամեն օր, մինչև որ ստանաք ցանկալի արդյունք: