Անցած շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։
168.am-ի տեղեկություններով՝ հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահայտ երգչին Հայաստան հրավիրելու համար Սամվել Ալեքսանյանը վճարել է 990 հազար ԱՄՆ դոլար։