НТВ-ի «Поедем, поедим!» հաղորդաշարի անձնակազմը կրկին այցելել է Հայաստան: Այս անգամ հաղորդավար Ջոն Ուորենը Երեւանում հանդիպել է Սիրուշոյին, որի հետ զարդ է պատրաստել, Կասկադում լսել, թե ինչպես է նվագում Մերի Մուսինյանը, ինչպես նաեւ՝ այցելել Երեւանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդ, որտեղի բնակիչներից մեկը Ջոնին զարմացրել է իր հյուրընկալությամբ:

Հաղորդավարը եղել է նաեւ Սեւանում, որտեղ ձուկ է բռնել եւ խեցգետնի քաբաբ համտեսել, ինչպես նաեւ՝ լավաշ թխել եւ տոլմա պատրաստել ArmComedy-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանի հետ:

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Поедем, поедим!» հաղորդումներից մեկը նվիրված էր Հայաստանին։ Հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել էր Հայաստան եւ հիացել հայ աղջիկների գեղեցկությամբ, հայկական երաժշտությամբ, լեռնային օդով, ինչպես նաեւ խոհանոցով եւ պատրաստել շատ յուրօրինակ ուտեստ՝ «Արարատ» անվամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: