1. Նա ձեզ ստիպում է գեղեցիկ զգալ (ներքուստ եւ արտաքուստ)

Լավ տղամարդը չի բավարարվում միայն գեղեցիկ բառերով: Նա փոխգործակցում է ձեզ հետ ֆիզիկապես եւ մտավոր առումով:

2. Նա ոգեշնչում է

Լավ տղամարդն ուժեղ ու անսասան բնավորություն ունի: Տղամարդը պետք է ոգեշնչի խոսքերով եւ գործողություններով: Լավ տղամարդը կնոջը կոգեշնչի իր լավագույն տարբերակը դառնալ:

3. Նա սատարում է

Լավ տղամարդը հասկանում է սատարելու եւ կնոջ պահանջմունքները բավարարելու կարեւորությունը:

4. Նա միշտ ինքնակատարելագործման միջոց է փնտրում

Լավ տղամարդը երբեք իրեն թույլ չի տալիս շատ հանգստանալ: Խելացի, լավ տղամարդը միշտ ձգտում է ինքնակատարելագործվել՝ լինի որեւէ նոր բան ուսումնասիրելու, լրացուցիչ պարտականություններ ստանձնելու կամ կազմվածքը լավացնելու ճանապարհով:

5. Նրա հետ անվտանգ է ու հանգիստ

Պաշտպանվածության եւ անվտանգության զգացողությունը կենսական նշանակություն ունի ցանկացած կնոջ համար: Տղամարդու պարտականությունն այդ զգացողությունն ապահովելն է: Որեւէ վտանգի դեպքում լավ տղամարդն անպայման կպաշտպանի իր կնոջը:

6. Նա միշտ ուշադրություն է դարձնում մանրուքներին

Բացում է դուռը, մոտեցնում աթոռը, կերակրում է երեխաներին եւ այլն. սա լավ տղամարդու նշաններն են, որն ուշադրություն է դարձնում մանրուքներին: Նա երբեք չափազանց զբաղված չի լինում՝ իր օգնությունն առաջարկելու համար:

7. Նա ազնիվ է

Լավ տղամարդը չի ստում, հատկապես նրան, ում աշխարհում ամենաշատն է սիրում:

8. Նա երբեք չի վիրավորում

Լավ տղամարդը երբեք ֆիզիկապես, մտավոր կամ էմոցիոնալ առումով չի վիրավորում իր զուգընկերուհուն: Փոխարենը լավ տղամարդն իր բնավորության եւ ինտելեկտի ուժն օգտագործում է կոնֆլիկտը հարթելու համար:

9. Նա միշտ ձեր կողքին է

Նա արտահայտում է իր սերը: Ոչ մի դեպքում լավ տղամարդը չի անտեսի ձեզ, երբեք չի հրաժարվի ձեր կողքին լինելու իր պարտականությունից:

10. Նա ձգտում է ձեռք բերել ու պահպանել ձեր վստահությունը

Լավ տղամարդը հասկանում է, որ վստահությունը, ինչպես նաեւ սերը, հարկադրանքով չի լինում: Այն պետք է ձեռք բերել: Արժանանալով կնոջ վստահությանը՝ լավ տղամարդը դա որպես պարգեւ է ընդունում: