Կալիումը հանքանյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար։ Դա նշանակում է, որ կալիումի անբավարար քանակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Այն շատ կարևոր է մկանների ճիշտ աշխատանքի, սրտի համար։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է կալիումի անբավարար քանակի նշանները։

1. Փորկապություն։ Կալիումի անբավարար քանակը կարող է ազդել օրգանիզմի մի շարք գործառույթների, այդ թվում՝ նյութափոխանակության գործընթացի վրա։ Դա կարող է հանգեցնել փորկապության և որովայնի փքվածության։ Ամեն դեպքում հաշվի առեք այն հանգամանքը, որ կալիումի անբավարար քանակը որովայնի փքվածության վրա ազդող միակ գործոնը չէ։ Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող սննդին։

2. Որովայնի փքվածություն։ Երբ օրգանիզմին չի բավարարում կալիումի քանակը, այն ամեն կերպ փորձում է կարգավորել նատրիումի մակարդակը, ինչը հանգեցնում է որովայնի փքվածության։

3. Սրտխփոց։ Ինչպես արդեն նշվել է, կալիումի անբավարար քանակը կարող է ազդել սրտի առողջության վրա։ Դա կարող է սրտխփոց և սրտի անկանոն զարկեր, ինչպես նաև այլ խնդիրներ առաջացնել։ Սա նշանակում է, որ հարկավոր է ավելի շատ կալիում ստանալ, որպեսզի կարողանաք սիրտը պաշտպանել հիվանդություններից, կաթվածից և նոպաներից։

4. Արյան բարձր ճնշում։ Կալիումը հայտնի է նատրիումի գործունեությունը նվազագույնի հասցնելու կարողությամբ։ Դա նշանակում է, որ չափազանց կարևոր է օգտագործել մթերք, որ հարուստ է կալիումով՝ կարգավորելու համար զարկերակային ճնշումը։

5. Հոգնածություն։ Հոգնածության զգացումը ևս կալիումի անբավարար քանակի նշաններից է։ Դա ձեզ ստիպում է հոգնածության զգացում ունենալ՝ առանց բացատրության։ Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ կալիումի կարիք ունի։ Սա նշանակում է, որ կալիումի անբավարար քանակը կարող է ազդել բջիջների և օրգանների գործունեության վրա։ Եթե սովորական ծանրաբեռնվածության պայմաններում հոգնածություն եք զգում, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և հասկանալ պատճառները։

6. Թմրածություն և դող։ Կալիումը կարևոր հանքանյութ է, որը կարող է նպաստել նյարդային համակարգի ամրապնդման վրա։ Սա նշանակում է, որ, եթե այս հանքանյութի քանակը ձեզ չի բավարարում, կարող եք թմրածություն և դող զգալ։