1. Դու այն պատճառն ես, ինչի համար նա այդքան արտասվել է:
Նա արտասվել է, երբ իմացել է, որ հղի է, արտասվել է, երբ առաջին անգամ բռնել է ձեռքդ, երբ դու խոսել ես: Նա արտասվում է և հիմա, երբ դու անհաջողություն ես ունենում կամ հաղթում ես:
2. Նա շատ է ուզում տորթի վերջին կտորը:
Նա կարող է հրաժարվել տորթից, անգամ, երբ շատ քաղցած է, եթե դու այն շատ ես ուզում: Նա քեզ համար կտա ոչ միայն մեկ կտոր տորթը, այլ իր ողջ կյանքը:
3. Նա միշտ քեզ համար անհանգստացել է:
Մայրդ մտածում է քո մասին, անգամ մինչ ծնվելդ: Նա անում է ամեն բան քեզ գոհացնելու համար: Նա չի պառկում քնելու, մինչ քո վերադառնալը, չի թողնում քեզ մեծ դժվարության մեջ, միշտ քո կողմից է, միշտ:
4. Նա միշտ ցավ ունի:
Քո ծնվելուց նա շատ ցավեր է ունեցել, որոնք չեն թեթևացել քո մեծանալուն պես: Անքուն գիշերներ, քո անվերջ լացն ու բողոքը, դժգոհելն ու չգնահատելը քամում են նրա վերջին ուժերը: Բայց բավական է դու ժպտաս, և նա մոռանում է ամեն բան:
5. Երբեմն նա իդեալական չէ:
Հաճախ նա քեզ չի հասկանում, նյարդայնանում է ու անգամ չի էլ ենթադրում, թե դու ինչ ես ուզում: Բայց հավատա, որ նա անում է ամեն բան քեզ համար իդեալական դառնալու համար:
6. Նա չի կարողանում աչք կտրել քեզնից:
Նա միշտ նայում է քեզ ու կարծես հիանում իր ստեղծածով: Նա հատկապես շատ է սիրում քո ժպիտը, որը նրան կյանք է տալիս:
7. Երբ դու լալիս ես, աշխարհը փլվում է նրա գլխին:
Քո ամեն արցունքը նրա սրտին մի վերք է ավելացնում, և հավատա, նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե դու չարտասվես:
8. Նրա համար ամենից ծանրը քեզնից բաժանվելն է:
Մայրդ քեզ ճանաչում է ամբողջությամբ, քո ամեն մի քայլը նա գիտի առաջինը: Մորդ համար կարող է ծանր լինել, որ դու գնում ես նոր տուն, ընտանիք ես կազմում ու ապրում ես ինքնուրույն կյանքով: Նա կարող է դառնալ շատ նյարդային, հասկացիր նրան:
9. Նա միշտ պատրաստ է անել նույնը:
Չնայած սարսափելի ցավերին, դժվարություններին, քո հասցրած վիրավորանքներին՝ մայրդ միշտ պատրաստ է նորից անցնել նույն ճանապարհը: Որովհետև նա քեզ սիրում է:
10. Նրանք նորից կանցնեին մեզ մեծացնելու դժվարությունների միջով: