Շատերի համար սովորական է օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ խմելը, սակայն հղիության ընթացքում գուցե հարց ծագի՝
կարելի՞ է այն խմել նաև այդ ժամանակ։
Սուրճ կարելի է խմել, բայց ոչ բոլորին։ Պետք է խմեն այն կանայք, որոնք ցածր ճնշում ունեն, որոնք առավոտյան դժվարությամբ են արթնանաում և սովոր են այդ ժամին սուրճ խմելուն։ Հարկավոր է հաշվի առնել, որ չի կարելի սուրճը խմել քաղցած ժամանակ, բացի այդ այն պետք է շատ կոֆեին չպարունակի (օրինակ՝ լուծվող սուրճ), պետք է խմել կաթով։
Կաթի ավելացումը կարևոր է հատկապես հղի կանանց համար։ Բանն այն է, որ սուրճը թեյի պես նպաստում է ոսկորների միջից
կալցիումի հեռացմանը, իսկ հղիության ընթացքում կինն առանց այն էլ մեծ քանակությամբ կալցիում է կորցնում։
Ցանկալի է, որ կալցիումը սննդի միջոցով հասնի օրգանիզմին, ուստի ապագա մայրը պետք է կալցիումով հարուստ մթերքներ շատ ուտի,
օրինակ՝ քունջութ, կաթնամթերք, ընկուզեղեն, բանջարեղեն, ձուկ և այլն։ Եթե հղի կինը չի ստանում անհրաժեշտ քանակությունը,
մեծանում է վաղ օստեոպորոզի զարգացման վտանգը։
Այսպիսով՝ ցանկալի է, որ հղի կինը սուրճը խմի կաթով կամ սերուցքով՝ կալցիումի կորուստը վերականգնելու նպատակով։ Ահա մի
քանի նրբություն, որ պետք է հաշվի առնել։
Քանի՞ բաժակ սուրճ է կարելի խմել հղիության ընթացքում։ Մեկ, առավելագույնը՝ օրվա ընթացքում երեք բաժակ։ Չի կարելի խմել
քնելուց առաջ։
Սուրճում պարունակվող կոֆեինը նպաստում է անոթային ճնշման բարձրացմանը, իսկ հղիության ընթացքում ճնշումն առանց այն էլ
բարձր է լինում, ուստի ավելի լավ է սուրճ չխմել։
Սուրճն օժտված է միզամուղ հատկությամբ։ Ուստի այն կօգնի նրանց, ովքեր անոթային ցածր ճնշման ֆոնին այտուցներ են ունենում։
Եթե հղիությունն ուղեկցվում է տոքսիկոզով, սրտխառնոցով և փսխմամբ, ապա անհրաժեշտ է սուրճ չխմել։
Բարձր թթվայնությամբ գաստրիտի կամ խոցային հիվանդության դեպքում սուրճը հակացուցված է, քանի որ այն բարձրացնում է
ստամոքսահյութի թթվայնությունը, հատկապես քաղցած ժամանակ խմելիս։
Սուրճը կոֆեստոլ է պարունակում, որը օրական 5­6 բաժակ սուրճ խմելու դեպքում բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։
Խորհուրդ՝ սուրճը փոխարինեք ցիկորիայով կամ կակաոյով։ Այդ ըմպելիքները մեծ քանակությամբ կալցիում են պարունակում և ավելի
օգտակար են, քան սուրճը։