Անահիտ Սիմոնյանն ամուսնու՝ Հայկոյի, եւ որդու՝ Արմանի հետ, ժամանել է Արցախ: Իր Instagram-ում դիզայներ-երգչուհին կիսվել է արցախյան հանգստի լուսանկարներով:

Ընտանիքն այցելել է նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որի բակում Անահիտը ֆոտոսեսիա է իրականացրել թափանցիկ, սպիտակ զգեստով, որի հեղինակն ինքն է:

Երգչուհին չի դիմացել սեփական զգեստի գայթակղությանը եւ եկեղեցու բակում կեցվածք է ընդունել նաեւ տեսանկարահանման համար:

Նյութի աղբյուրը` NEWS.am