168․am-ը գրում է․

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է ոտքերի առողջության մասին հոգ տանելը։ Կայքն առաջարկում է ոտքերի խնամքի արդյունավետ միջոցներ։

1. Հաց և խնձորի քացախ։ Սա կարող է տարօրինակ հնչել, սակայն արդյունավետ միջոց է կոշտուկների դեմ պայքարելու համար։ Հացի կտորի մեջ խնձորի քացախ ներծծեք։ Հացը փաթաթեք ոտքի այն հատվածին, որտեղ կոշտուկներ կան։ Բամբակե գուլպա հագեք և ամբողջ գիշեր թողեք ոտքին։ Սա կօգնի փափկեցնել կոշտացած մաշկը, ինչը կհեշտացնի դրա հեռացումը հաջոդ առավոտ։ Կոշտուկը կարող է նաև ինքնուրույն մաքրվել։

2. Խնձորի քացախ և գերչակի յուղ։ Մեկ բաժակ խնձորի քացախն ավելացրեք տաք ջրին։ Ոտքերը դրեք ջրի մեջ, քարով մաքրեք կոշտ հատվածները։ Զգայուն հատվածներին գերչակի յուղ քսեք։ Եթե 10 օր շարունակ կրկնեք սա, ոտքերը կփափկեն։

3. Վիտամին A կամ E։ Վիտամինները կարող են օգտագործվել ոչ միայն ներքին օրգանների համար։ Վիտամինները կարող եք քսել կոշտուկներին քնելուց առաջ։ Գուլպա հագեք և կրկնեք սա այնքան ժամանակ, քանի դեռ կոշտուկը չի անհետացել։

4. Կիտրոնի կեղև։ Մինչև քնելը կիտրոնի կեղևը դրեք մաշկի վնասված հատվածին, փաթաթեք։ Գուլպա հագեք, կիտրոնի կեղևը ոտքին թողեք ամբողջ գիշեր։ Կրկնեք ամեն օր, քանի դեռ կոշտուկից չեք ազատվել։

5. Սոխ և սպիտակ քացախ։ Մի փոքր սոխը թրջեք սպիտակ քացախի մեջ։ Դրեք մաշկի վնասված հատվածին, բամբակե գուլպա հագեք։ Թողեք ամբողջ գիշեր, կրկնեք այնքան ժամանակ, քանի դեռ կոշտուկը չի անհետացել։

6. Գերչակի յուղ։ Այս մեթոդը կարելի է օգտագործել թե առավոտյան, թե գիշերը։ Այն արդյունավետ է փոքր կոշտուկներից ազատվելու համար։ Մաշկի վնասված հատվածին գերչակի յուղ քսեք, փաթաթեք։

7. Ասպիրին։ Մանրացրեք ասպիրինի 5 դեղահաբ, լցրեք բաժակի մեջ, որում հավասար քանակով մաքուր ջուր և խնձորի քացախ պետք է լինի։ Ստացված միջոցը քսեք կոշտուկին, թողեք 10 րոպե։ Լվացեք ոտքը, մաշկի չոր հատվածները հեռացրեք քարի օգնությամբ։

8. Ծովի աղ։ Տաք ջրի մեջ ծովի աղ լցրեք, ոտքերը դրեք դրա մեջ։ Թողեք 10 րոպե, ապա քար օգտագործեք՝ մաշկի մեռած հատվածներից ազատվելու համար։