Այս դիետան ամբողջությամբ տարբերվում է մյուս դիետաներից ու սննդակարգերից: Այս դիետայի հիմնական կանոնը օրվա ընթացքում շատ ջուր խմելն է: Խորհուրդ է տրվում խմել օրական 2,5 լիտր ջուր:

300-500 մլ ջուր առավոտյան անմիջապես արթնանալուց հետո

Խորհուրդ է տրվում ջուրը դնել անկողնու մոտ և խմել անմիջապես արթնանալուց հետո: Բացի այդ, կարելի է նաև գնել շատ ջուր պարունակող մրգեր, որոնք նաև հիանալի հակաօքսիդանտային ազդեցություն կունենան:

250-450 մլ նախաճաշից առաջ և հետո

Հաջորդ մեկ ժամվա ընթացքում նախաճաշից առաջ հարկավոր է խմել 250-450 մլ ջուր: Սուրճ կամ թեյ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է խմել 100-250 մլ ջուր:

250-450 մլ ջուր ճաշից ու ընթրիքից առաջ

Սննդի ընդունման հիմնական ժամերից 20 րոպե առաջ անհրաժեշտ է 250-450 մլ ջուր խմել:

300-500 մլ ջուր քնելուց առաջ

Քնելուց մի քանի ժամ առաջ հարկավոր է խմել 300-500 մլ ջուր:

Որն է այս մեթոդի առավելությունը

Այս դիետայի սննդակարգը շատ պարզ է, բայց արդյունավետ: Այն զգալիորեն արագացնում է նյութափոխանակությունը և երկար ժամանակ պահպանում է հագեցվածության զգացողությունը: Բացի այդ, ջուրը մաքրում է լյարդը, որն էլ ճարպերը էներգիայի է վերածում: Բացի այդ, մեծ քանակությամբ հեղուկը նպաստում է երիկամների առողջութանը:

Այս դիետայի հետևանքով մարդու մոտ ավելի հաճախ կառաջանա միզելու ցանկություն, սակայն ժամանակի ընթացքում միզապարկը կսովորի հեղուկի նման ծավալներին և ավելի հեշտ կլինի: