Եվա Ռիվասը գտել է քրոջը: Իր Instagram-ում երգչուհին լուսանկար է հրապարակել նորահայտ բարեկամուհու հետ՝ գրելով.

«Մեկ շաբաթ առաջ ես իմացա, որ ունեմ քույր եւ եղբայր, որոնց գոյության մասին ես չեմ իմացել: Այս գեղեցկուհին իմ քույրն է: Նրա անունը Դիանա է, նա կապուտաչյա հրաշք է: Տեսեք, թե ինչքան նման ենք: Մենք միեւնույն ազգանունն ունենք, նույն կզակը, նույն այտոսկրերը, շուրթերը նույնպես նման են... եղել ) Եվ մեր հասակը նույնպես գրեթե նույնն է: Իմ ընտանիքը երբեք մեծ չի եղել, այդ պատճառով ես շատ ուրախ եմ նրա հայտնվելու կապակցությամբ»:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am