Բանջարեղենն առողջ սննդակարգի մասն է կազմում, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ շատ վիտամիններ ու միներալներ, իսկ բանջարեղենի կալորիականությունը, միաժամանակ, ցածր է, նշում են մասնագետը:
1. Ռուկոլա
Ռուկոլան հարուստ է ֆոլատով՝ վիտամինով, որը կանխում է ճարպի կուտակումն ու օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Այն նաեւ հարուստ է վիտամին K-ով, որը բարելավում է ինսուլինային զգայունությունն ու պաշտպանում է դիաբետից:
2. Կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղը երեք անգամ ավելի շատ կալորիա է պարունակում, քան նարինջը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ հակաօսկիդանտներ, իսկ կալորիականությունը շատ ցածր է:
3. Լոլիկ
Լոլիկը մոտ 94 տոկոսով բաղկացած է ջրից եւ կալորիաներ գրեթե չի պարունակում: Փոխարենը այն հակաօկսիդանտ լիկոպինի հարուստ աղբյուր է:
4. Ճակնդեղ
Ճակնդեղում պարունակվում է բետաին նյութը, որը կասեցնում է գոտկատեղի հատվածում ճարպի կուտակման համար պատասխանատու գենի ակտիվությունը: Այն նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը:
5. Կանաչ լոբի
Այս մթերքը շատ քիչ կալորիա է պարունակում, գրեթե զուրկ է ճարպից, ինչպես նաեւ իր մեջ բջջանյութ է պարունակում:
6. Ցուկինի
Ցուկինին հարուստ է ռիբոֆլավինով՝ վիտամին B-ով, որն անհրաժեշտ է կարմիր արյան բջիջների արտադրության եւ ածխաջրերը էներգիայի փոխակերպման համար