Հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում որոշ ժամանակ առաջ հրապարակել էր Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը Եվրոպայի լիգայի գավաթի հետ, իսկ Գարիկի կինը մեկնաբանություններում գրել էր.

«Գարիկ, ես այս ծաղկամանի մասին էի ասում: Շատ հարմար կլինի մեր հյուրասենյակի համար: Խնդրում եմ հարցրու Մխիթարյանին, թե որտեղից է այն վերցրել»:

Այսօր Գարիկ Մարտիրոսյանի կինը' ազգությամբ հրեա Ժաննա Լևինան, իր միկրոլոգում այդ գրառման շարունակությունը հանդիսացող հումորային տեսանյութ է հրապարակել'ամուսնու և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, որում Ժաննան ու Հենրիխը համոզում են Գարիկ Մարտիրոսյանին, որ իրականում դա հենց ծաղկաման է և ոչ թե Եվրոպայի լիգայի գավաթ: