Երիտասարդ իլյուստրատոր Մեստ Շմավոնյանն իր նոր աշխատանքներում անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի գեղեցկուհիներից երկուսին՝ Սոֆի Մխեյանին եւ Նազենի Հովհաննիսյանին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում իլյուստրատորը պատմել է հայտնիների լուսանկարների ընտրության եւ պատկերազարդումները տեսնելուց հետո նրանց արձագանքի մասին.

«Ինչպես գիտեք՝ ես նկարում եմ հայտնիներին: Այս անգամ որոշեցի նկարել Սոֆի Մխեյանին եւ Նազենի Հովհաննիսյանին: Նկարներն ընտրում եմ պատահականության սկզբունքով: Նազենին շատ գեղեցիկ լուսանկարներ ունի, բայց ես ընտրեցի կատվի հետ լուսանկարը, քանի որ սիրում եմ տարբերվել իմ աշխատանքներում»,-ասում է իլյուստրատորը՝ հավելելով, որ Նազենին իր նկարը տեսել է Սոֆի Մխեյանի միջոցով:

«Սոֆին եւս շատ գեղեցիկ նկարներ ունի, նա շատ վառ կերպար է: 2 օր շարունակ ընտրում էի, թե որ լուսանկարը ներկայացնեմ: Երկուսն էլ շատ են հավանել աշխատանքները: Սոֆին նույինսկ ասաց, որ իր մոտ էլ կտեղադրի նկարները»,-նշեց Մեստը:

Մեստ Շմավոնյանի իլյուստրացիաներում կտեսնեք հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի մի շարք հայտնիների: Նա արդեն հասցրել է նկարել Բեյոնսեին, Ռիհաննային, Քիմ Քարդաշյանին, Իվետա Մուկուչյանին, Ադրիանա Գալստյանին, Սիրուշոյին, Արփի Գաբրիելյանին եւ մի շարք այլ հայտնիների: