Սոցիալական ցանցերում թայվանցի քույրիկների լուսանկարները մեծ տարածում են գտել, քանի որ նրանք, չնայած իրենց տարիքի, չեն ծերանում։
Օրինակ, 41-ամյա Լյուր Հյուն, ով ինտերիերի դիզայնով է զբաղվում, 16-17 տարեկանի տեսք ունի։
Լյուրն ունի երկու քույրիկ՝ 36 և 40 տարեկան։ Նրանք երկուսն էլ առնվազն երկու անգամ ավելի երիտասարդ տեսք ունեն։
Ինչպես հայտարարում են աղջիկները, նրանց արտաքին տեսքի գաղտնիքը շատ պարզ է։ Նրանք շատ ջուր են խմում և բանջարեղեն ուտում։ Բացի այդ նրանք երբեք քաղցր ըմպելիքներ չեն խմում։