BlogNews-ը գրում է.

Յուրքանչյուր մարդ էլ այս կամ այն պատճառով ստում է: Դա կարող է լինել ինչպես փոքր, աննշան սուտ, այնպես էլ ավելի լուրջ բան: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ օրական միջինում 4 անգամ ստում են: Հետաքրքիր է, թե կոնկրետ ինչի մասին են նրանք իերնց ստերը հորինում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 բան, ինչի մասին տղամարդիկ մեզ շարունակ ստում են:
1. Զանգում էի, չէի ընկնում

Տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է ասել, որ զանգել է, սակայն չի ընկել, քան խոստովանել, որ մոռացել է կամ էլ չի ցանկացել դա անել: Եթե կնոջն իրականությունն ասեն, կանայք դա կմեկնաբանեն այսպես՝ «ես քեզ վրա թքած ունեմ»: Իհարկե, լինում են նաև բացառություններ:
2. Հիանալի տեսք ունես

Յուրքանչյուր տղամարդ էլ գոնե մեկ անգամ իր կյանքում ասել է նման սուտ: Նրանց ավելի հեշտ է ասել «հրաշելի տեսք ունես», քան ձեզ խորհուրդ տալ, թե որ զգեստն ընտրել: Բացի այդ՝ նրանք խաճախ ասում են այս խոսքերը անգամ, երբ ձեր տեսքը նրանց դուր չի գալիս, պարզապես ձեզ հաճոյախոսելու համար:
3. Ոչ, ես սպորտով չեմ զբաղվում

Տղամարդկանց 84%-ը թաքցնում է, որ գնում է մարզասրահ, մինչև տեսանելի արդյունքի չի հասնում: Նրանք պարզապես բարդույթավորվում են ավելորդ քաշից և փորձում են դրանից ձերբազատվել և ապա նոր հայտնել դրա մաիսն:
4. Ես վաստակում եմ...

Տղամարդիկ հիմնականում ստում են իրենց աշխատավարձի չափն ասելիս: Պատճառները տարբեր են: Դա կարող է լինել ժլատությունը, կամ էլ գուցե նա վարկեր ունի և դրանք է մուծում, կամ գումար է հավաքում ավտոմեքենա գնելու կամ էլ ձեզ նվեր անելու համար:
5. Ես ցավ չեմ զգում

Տղամարդիկ չեն լացում. սա նրանք լսում են մանուկ հասակից: Նրանք սովոր են թաքցնել և չխոստովանել իրենց վախը, ցավերը: Սակայն դրանք ավելի քան բնական զգացողություններ են: Փորձեք այնպես անել, որ ձեր տղամարդը ձեզ լիովին վստահի և չամաչի իր զգացողություններով կիսվել ձեզ հետ:

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am