Ավելին քան փաստեր

Փողի ծառ՝ բույս, որը կա համարյա բոլորի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, ոմանք էլ հավատում են, որ այն ընդունակ է գումար տուն բերել: Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը կարելի է աճեցնել նաև առողջությանն օգուտ բերելու համար:
Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ:

Բուժման մեթոդները

1․ Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն
Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և բինտով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:
2․ Արտրիտ, արթրոզ
Քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:
3․ Անգինա, տոնզիլիտ
Քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:
4․ Շուրթերի հերպես
Քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:
5․ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց
Սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ կծամեք:
6․ Պիելոնեֆրիտ, ցիստիտ
Մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք: Թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրը երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:
7․ Թութք
Դրեք կտրատած տերևներ: Միանգամից օգնում է:

Նյութի աղբյուրը՝ Orer.am