Tert.am Life—ին հայտնի է դարձել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին հարսը՝ Լիլիթ Շահնազարյանը, երկրորդ անգամ է ամուսնացել։ Մեր տրամադրության տակ է հայտնվել նաև լուսանկար պսակադրության արարողությունից։

Լիլիթի պսակադրությունը կայացել է երեկ: Նրա ընտրյալը սփյուռքահայ է։ Զույգն օրիգինալ վայր է ընտրել պսակադրության համար՝ Վենետիկի հայկական կղզին՝ Սուրբ Ղազարը։

Լիլիթին եկեղեցի է ուղեկցել հայրը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ Լիլիթ Շահնազարյանի ու Դավիթ Տեր-Պետրոսյանի ամուսնալուծության մասին լուրերը հաստատվեցին 2015 թվականին։ Նրանք 3 երեխա ունեն։ 2016 թվականի ապրիլին Դավիթն ամուսնացավ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ։ Դեռ այն ժամանակ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիլիթը ևս պատրաստվում է ամուսնանալ, նրա ընտրյալը մեծահարուստ սփյուռքահայ է։