Լոս Անջելեսում ամուսնացել են խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրը՝ Լոլիտան (արմատներով՝ Կաբարդինո Բալկարիայից) եւ ոչ պակաս խոշոր գործարար Ալբերտ Ավդալյանի որդին՝ Գասպարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Dolby Theatre-ում։ Ի դեպ, այստեղ է տեղի ունենում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Լոլիտան ներկայացել է Zuhair Murad-ի հեղինակած զգեստով։

Հարսանիքը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Պարզվում է՝ հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն:

Սուպեր Սաքոն երեկույթից լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում:

 Ի դեպ, «Сплетник»-ը գրում է, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել (պարզ է, որ ամենաշատը բաժին է ընկել Լեդի Գագային)։

Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE