Մարդու հայացքը, նույնիսկ այն, թե որ կողմ է այն ուղղված, շատ բան կարող է ասել այն մասին, թե ինչ է մտածում տվյալ մարդը։ Երբ մարդը ցանկանում է պնդել իր սուտն ու գիտակցաբար ստում է, նա աշխատում է տեսողական կապ պահպանել։ Նա նայում է զրուցակցի աչքերին։ Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հավատու՞մ եք իր ստին։ Իսկ երբ մարդը ցանկանում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, փորձում է շեղել ձեր ուշադրությունը։ Իբր, գործով այլ սենյակ է գնում, սկսում է թղթեր հավաքել եւ ինչ-որ բան ասել քթի տակ։

Ի դեպ, երբեմն մարդը կարող է աչքերի մեջ նայել՝ աջակցություն գտնելու հույսով։ Նա կարող է նաեւ չստել, բայց նաեւ վստահ չլինել իր իրավացիության մեջ։

Հետեւեք թարթումներին։ Մարդիկ ստելիս հաճախ են իրենց կամքից անկախ թարթում աչքերը, քանի որ դա սթրես է։ Սակայն թարթումը կարող է նշանակել, որ զրույցի թեման տվյալ մարդու համար տհաճ է եւ ցավ է պատճառում նրան։ Որքան հազվադեպ է մարդը թարթում աչքերը, այնքան ավելի երջանիկ է նա այդ պահին։
Նայեք մարդու աչքերին, երբ նա պատասխանում է ձեր հարցին։ Որպես կանոն, եթե հայացքը թեքում է, նշանակում է՝ լարում է հիշողությունը՝ ճշմարտությունն ասելու համար։ Կարեւոր է, թե որ կողմ։ Լավ կլինի ուսումնասիրել հոգեբանների սխեման՝ հայացքի մեկնաբանությունը հասկանալու համար։