Երեկ՝ հուլիսի 23-ին, Լուիզա Ներսիսյանը նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին դարձել է 40 տարեկան:

Երեւանյան ռեստորաններից մեկում Լուիզան եւ ընկերները փոքրիկ խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել Դիանա Շատվերյանը, Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գոռ Մարգարյանը, Անի Լուպեն:

Լուիզայի 40-ամյակին ներկա է եղել նաեւ ամուսինը՝ Հրանտ Թոխատյանը, որի հետ նա ռոմանտիկ տանգո է պարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը նավով շրջագայության էր մեկնել՝ հանգստանալով Իտալիայում եւ Իսպանիայում: