Այս տարվա նորաձևությունը տարբերվում է անցյալ տարիների նորաձևությունից։ Այս տարի թրենդային են համարվում բնական ու նուրբ գույները։ Բացի գույներից, կարևոր է նաև կերպարում նրբություն ստեղծելը։

Cosmo-ն գրում է, որ այժմ չափազանց նորաձև է դարձել ժանյակավոր հագուստը։ Այն ցանկացած կերպար ավելի նուրբ ու կանացի է դարձնում։ Ժանյակավոր զգեստները, կիսաշրջազգեստները, շապիկներն ու այլ հագուստը պետք է համադրել պարզ, առանց ավելորդ զարդարանքների հագուստի հետ։ Ինչպես նաև, խորհուրդ ենք տալիս խուսափել խոշոր աքսեսուարներից։ Նմանատիպ հագուստի հետ մինիմալիստական աքսեսուարներ համադրեք։

Ահա ժանյակավոր հագուստի մի քանի հաջողված տարբերակ․