Արև, ջուր, արևայրուք. ամառային հանգստի լավագույն տարբերակը ծովափնյա հանգիստն է։ Շատերն այս սեզոնին շտապում են ծովափնյա քաղաքներ հանգստանալու։ Սակայն այդքան էլ հեշտ չի հավաքել ճամպրուկը։ Հատկապես աղջիկները շատ են մտածում` ինչ վերցնել, ինչը` ոչ, որն է նորաձև, որը` ոչ։ Tert.am Life–ը հագուստի մոդելավորող և ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ ներկայացնում են լողափում անհրաժեշտ նորաձև իրերը։

Լողազգեստ։ Թերևս, առաջնայինը, որ պետք է ճամպրուկի մեջ դնել, լողազգեստն է։ Այս տարի 60–ակաների նորաձևությունը վերադարձել է։ Նորաձև են բարձր գոտկատեղով լողազգեստները, որոնք կարող են կրել իդեալական կառուցվածք ունեցող աղջիկները։ Փոռիկներով լողազգետն էլ է այս տարի նորաձև, որը խորհուրդ կտամ հագնեն այն աղջիկները, որոնց կոնքերն ու կրծքավանդակը անհամաչափ են։ Այսինքն` եթե կրծքավանդակը փոքրի է վերևամասը պետք է փոռիկներ լինի և հակառակը։ Այս տար նորաձև են նաև փակ լողազգեստները` գեղեցիկ կտրվածքներով և նախշազարդ լողազգեստները (ծաղիկներ, թռչուններ և այլն), որոնք թաքցնում են մի շարք թերություններ։