Երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ 26-ամյա երգիչ Նիկիտա Պրեսնիկովն ամուսնացել է իր ընտրյալի՝ դերասանուհի Ալյոնա Կռասնովայի հետ։

Spletnik-ը գրում է, որ հարսանիքին ավելի քան 150 հոգի էին ներկա։ Զույգը հարսանիքի համար նույնիսկ անուն էր որոշել՝ Anrealwedding։

Նշենք, որ հարսանիքի գլխավոր հերոսուհին Պուգաչովան էր դարձել, քանի որ ներկաներին հիացրել էր իր արտաքին տեսքով։ Բոլորը շտապում էին լուսանկարվել նրա հետ ու բարեմաղթանքներ ասել։