Հոգեբանները նշել են, որ 30-35 տարեկանում ամուսնանալու դեպքում կանայք իրենց ավելի երջանիկ են զգում, քան նրանք, ովքեր ամուսնանում են 20 տարեկանում։
Ավելի, 30-35 տարեկանից հետո ամուսնությունների դեպքում ամուսնալուծությունների թիվը ավելի ցածր։
Ավելի հասուն տարիքում ամուսնանալը դեպքում կանայք գիտեն, թե ինչ են ակնկալում իրենց սիրելիից, որ թերությունների հետ կարող են հաշտվել, որի հետ՝ ոչ։ 30 տարեկանից բարձր կանայք իրենց ավելի վստահ են զգում, նրանց դժվար է հավասարակշռությունից հանել։
Այս ամենի պատճառը, ըստ հոգեբանների, այն է, որ նրանք արդեն կարողացել են իրացվել մասնագիտական առումով, ինչպես նաև անձնական կյանքում, նրանք կարողացել են փորձ ձեռք բերել տղամարդկանց հետ շփումների ժամանակ և դրա համար արդեն իրենք իրենց սիրելիի կողքին վստահ են զգում, քան, երբ նրանք 20 տարեկան էին։
Մինչև 30 տարեկան կանայք, ըստ հարցումների, զղջում են, որ չեն կարողացել վայելել իրենց ազատությունը և շատ վաղ տարիքում են ամուսնացել։