Բրիտանացի գիտնականները պնդում են, որ կանայք երբեք չեն սիրահարվում առաջին հայացքից: Նրանք կարծում են, որ կանանց սիրահարվելու համար բավարար է 45 վայրկյանը: Գիտնականները նման եզրակացության են եկել միայնակ կանանց վարքը երկար ժամանակ ուսումնասիրելու արդյունքում։

Մասնագետները բացատրում են, որ երբ կինը սիրահարվում է, ֆերոմոնները ռեակցիայի մեջ են մտնում և սկսում են ազդել այդ գործընթացի համար անհրաժեշտ կենսաքիմիական մեխանիզմները: Իսկ այս գործընթացի համար անհրաժեշտ է պարզապես 45 վայրկյան:

Գիտնականների կարծիքով՝ կանայք առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղամարդու բույրին: Այդ իսկ պատճառով էլ տղամարդիկ չպետք է կտրուկ բույրեր և էժան օծանելիք օգտագործեն:

Պարզվում է, որ կինը չի կարող առաջին հայացքից կիրք զգալ տղամարդու հանդեպ, դա տեղի է ունենում տղամարդու առնվազն 6 հայացքից նայելուց հետո:

 Նյութի աղբյուր` Orer.am