Անկախ մշակողները HomePod-ի սյունակում տեղեկություն են հայտնաբերել iPhone 8-ի նոր գործառույթների մասին։ Մասնավորապես՝ հերքվել են սմարթֆոնում մատնահետքերի սքաների առկայության մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով 9to5mac-ը։

Սակայն սմարթֆոնը մեկ հպումով սարքավորումն արգելափակումից հանելու հնարավորություն կունենա։ Բացի այդ, խոսվում է նաեւ ստատուս-բառի մասին, որտեղ կարտացոլվի ժամանակը, ազդանշանի մակարդակը եւ այլ տեղեկություններ։ Դա անուղղակիորեն ապացուցում է սմարթֆոնի դիզայնի մասին տեղեկությունները, որոնց համաձայն՝ էկրանի վերեւի հատվածում ՝ դինամիկի եւ հաղորդիչների տակ անցք կլինի։

Սարքավորման մասին կազդարարվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին։