«Կայարան» հեռուստասերիալի գխավոր հերոսուհուն՝ Արփիին մարմնավորող դերասանուհի Քրիստինա Կույումչյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Tert.am Life–ի հետ զրույցում Քրիստինան պատմեց, որ 20-ամյակի առիթիվ առաջինն իրեն հաճելի անակնկալ է մատուցել ընկերուհին, որը կեսգիշերին տորթով և քաղցրավենիքով եկել է իրեն շնորհավորելու։

Մեզ տված նախորդ հարցազրույցից արդեն իսկ պարզ էր, որ Քրիստինան ճոխ երեկույթների սիրահար չէ, տարեդարձի հարցում ևս երիտասարդ դերասանուհին որոշել է զուսպ լինել։

«Ես այդքան էլ չեմ սիրում ծնունդս, սովորաբար, չեմ նշում այն, սակայն այս տարի 20-ամյակս է, որոշեցի նշել մտերիմներիս հետ։ Ռեստորանային ծնունդ չեմ սիրում, այդպիսի խնջույքներն ինձ հոգեհարազատ չեն, Երևանում էլ հիմա շատ շոգ է, որոշեցի ամառանոցում տոնել ծնունդս։ Կարծում եմ` ուրախ երեկո կունենաք։ Ընկերներս դիջեյի են հրավիրել»,– ասաց նա ու հավելեց, որ հյուրերը մոտ 35–ն են` ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները։


Տորթի մոմերը փչելիս Քրիստինան երազանք է պահելու։ «Կարծում եմ` արժե 20–ամյակի օրը մի լավ երազանք պահել»,– ասաց նա ու հույս հայտնեց, որ երազանքը կիրականանա։ Երիտասարդ դերասանուհու երազանքներն այս փուլում կապված են թե՛ կարիերայի, թե՛ անձնական կյանքի հետ։


Խոսելով կյանքի 20 տարիների ընթացքում ձեռքբերումների մասին` Քրիստինան նշեց. «Ես ունեմ ընկերներ, որոնք, վստահ եմ, մինչև կյանքիս վերջը կողքիս են լինելու։ Նրանք իմ ամենամեծ ձեռքբերումն են։ Ինչ–որ չափով կարիերա եմ սկսել, կարծում եմ, դա էլ է մեծ քայլ։ Ինչ վերաբորում է ապագային` շատ ծրագրեր ունեմ, հուսով եմ կկարողանամ ամեն բան իրականացնել»,– եզրափակեց հոբելյարը։

Նյութի աղբյուրը` Tert.am