Մերի Հակոբյան, Տաթև Սարգսյան, Էլլեն Ասատրյան. այս հայ նորաթուխ դերասանուհիների էկրանային խաղին երբ հետևում ես, իրոք հասկանում ես, որ նրանք ունեն լավ դերասանուհիներ դառնալու բոլոր շանսերը: Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ դերի մեջ մտնելը, կերպարը հասանելի ձևով ներկայացնելը նրանց մոտ իրոք ստացվում է: Սակայն սովորական, առանձնահատուկ ոչ մի արտաքին տվյալ չունեցող այս աղջիկներին համացանցում գտնելուց հետո իրական շոկ ես ապրում, որովհետև այն արտաքինը, որը մենք տեսնում ենք էկրանին ու այն մյուսը, որը ինստագրամում է՝ իրար հետ բացարձակ ոչ մի կապ չունեն: Լավ, ինչքա՞ն պետք է մարդն իր արտաքինից հուշտ եղած լինի, որ այդ աստիճան ֆոտոշոփի, ֆիլտրի նկարները՝ նախքան ինտերնետում տեղադրելոը: Գոնե մտածու՞մ եք այն մասին, որ դուք նաև էկրանի վրա եք, ու մարդիկ ձեզ այնտեղ տեսնում են առանց ֆոտոշոփի: Վերջիվերջո, այդ ֆոտոշոփի շնորհիվ է, որ ձեզ մշտապես վերագրում են տարատեսակ պլաստիկ վիրահատություններ, բոտոքսներ ու սիլիկոններ: Արհեստական տիկնիկների կերպարները, որոնք ինստագրամում են, հավատացեք, ոչ մեկին պետք չեն, եթե դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Եղեք բնական ու վերջ տվեք այդ ֆոտոշոփային տենդին՝ արդեն անտանելի է:

 Նյութի աղբյուրը` BlogNews.am