BlogNews.am-ը գրում է.

Վերջերս ԱՄՆ-ում հեռարձակվող Պանարմենիան հեռուստաալիքի առավոտյան ծրագրի հյուրը Մերի Մակարյանն էր: Ինչպես արդեն գիտեք, Մերին երկու ամիս առաջ է նշանվել ու ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Հեռուստաեթերի ժամանակ դերասանուհին անկեղծացել է մի շարք թեմաներով ու նշանվելուց հետո առաջին հեռուստահարցազրույցի շրջանակներում պատմել է իր նոր կարգավիճակի, հաղթահարվող դժվարությունների և կանացի երջանկության մասին:
«Ինչքան մեծանում ես, այնքան հասկանում ես, թե որքան շատ ավելի կարևոր բաներ կան ընտանիք կազմելու համար: Ինքս ինձ հետ խոսելով, ինձ խրատելով, ինձ հասկանալով տվեցի ինձ ու նրան այդ ժամանակը՝ իրար ճանաչելու համար: Նա ինձ համար շատ ամուր մեջք է»,-ասել է Մերին՝ Վարդանի ու իր հարաբերությունների մասին խոսելիս: Դերասանուհին նաև ասել է, որ ներկա պահին զբաղված է հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով, նաև շեշտել է, որ հարսանիքը կայանալու է ԱՄՆ-ում:
«Ինձ հաճելի է այն ամենը, ինչի մեջ ես հիմա եմ»,- ասել է Մերին ու նաև նշել, որ ապագա ամուսինը դեմ է, որ ինքը շարունակի նկարվել սերիալներում «Նշանածս դեմ է, որ ես նկարվեմ սերիալներում»: Հաղորդավարի հարցադրմանը, թե արդյոք այդ ստեղծագործական դադարը չի՞ բերի դեպրեսիայի, քանի որ հանրային մարդիկ սովոր են մշտական ուշադրության, Մերին ասաց, որ առայժմ նրա դեպրեսիան միայն Հայաստանի կարոտով է պայմանավեորված. «Հիմա ինձ ճանաչում են, սիրում են, նկարվում են, ու դեռևս այդ ուշադրության պակասը չեմ զգում: Քանի հանրային դեմքը էկրանին է, նրան սիրում եմ, հետևում են, իսկ երբ այլևս էկրանին չես, կորում ես՝ մոռանում են: Բայց պիտի ասեմ, որ այս կարգավիճակում ես ինձ շատ լավ եմ զգում»:
Հետաքրքիր հարցազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում