Վերջերս համացանցում բուռն քննարկվեց երգչուհի Օլգա Այվազյանի նոր իմիջափոխությունը։ Շիկահեր աղջիկն այսուհետ ներկայանում է մուգ վարսերով։
NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ ոճային փոփոխության, ամառային հանգստի եւ անձնական թեմաներով․
«Տարիների ընթացքում միշտ փոփոխել եմ վարսերիս գույնը, սակայն երկար ժամանակ շիկահեր էի, դրա համար էլ բոլորի համար սա կտրուկ փոփոխություն էր»,-ասում է Օլգան՝ հավելելով․

«Իրականում վարսերս հիմա շագանակագույն են, սեւահեր չեմ համարձակվի դառնալ, քանի որ հնարավոր է՝ նորից ցանկանամ վերադառնալ շիկահերի կերպարին։ Սիրում եմ փոփոխությունների ենթարկվել, չնայած տարիներ առաջ էլ նման երանգի վարսեր ունեի։ Ոճային փոփոխությունների առումով ինձ համարձակ համարում եմ, բայց ամեն ինչ անում եմ չափի մեջ»,-ասում է նա։

Երգչուհին ամառային օրերն անցկացնում է՝ համատեղելով հանգիստն ու աշխատանքը․
«Շուտով պատրաստ կլինի իմ նոր երգը, որի հիման վրա էլ նկարահանելու եմ տեսահոլովակ»։
Սեքսուալ եւ հմայիչ Օլգան գտել է կնոջ գեղեցկության բանաձեւը․

«Ապրել հանգիստ ե ներդաշնակ, լինել սիրված․ կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ գեղեցիկ է եւ սեքսուալ հենց այդ ժամանակ»։
Ինչ վերաբերում է ամառային հանգստին՝ երգչուհին այն անցկացրել է Եգիպտոսում․
«Կարճ ժամանակով քույրիկիս եւ ընկերուհիներիս ընտանիքների հետ մեկնել եմ Կարմիր ծով, բայց պատրաստվում եմ էլի մեկնել հանգստի։ Իդեալական հանգիստն ինձ համար բնության գրկում է, որտեղ պարտադիր պետք է լինի ջրային մի որեւէ տարածք։ Նախընտրում եմ տաք երկրները, իսկ լավ հանգստի համար, առհասարակ, անհրաժեշտ է լավ մարդկանց շրջապատ»,-ասում է Օլգան, որից հետաքրքրվեցինք նաեւ անձնական նորությունների մասին։ Հարցին ի պատասխան՝ երգչուհին խորհրդավոր կերպով նշեց․
«Անձնականս անփոփոխ է․․․ մնացածը թող մնա անձնական»։