Եթե դուք ձեզ զգում եք անվստահ մարդկանց հետ շփման մեջ, փորձեք հետևել այս կանոններին։ Դրանք Ձեզ կօգնեն լավացնել Ձեր մասին կարծիքը Ձեզ շրջապատաող մարդկանց մոտ։

Կատարեք Ձեր խոստումը, և թող մարդիկ տեսնեն այն։
Քիչ քննադատեք ուրիշ մարդկանց քայլերը, և նաև Ձեր հասեցին քիչ քննադատություններ հնչեցրեք։
Մի արեք ուրիշներին՝ հատկապես Ձեր մտերիմներին այն, ինչ դուք ինքերդ չեք սիրում։
Մի ասեք ուրիշի մասին այն, ինչ չեն ասում նրա երեսին։
Մի աջակցեք բամբասողներին։
Փորձեք պատասխանել ուղերձներին, եթե անգամ չունեք ասելու ինչ-որ բան։ Այստեղ իմաստը ոչ թե տեղեկատվություն փոխանցելու մեջ է, այլ նրանում, որ չպատասխանելը պարզապես հարգալից չէ։
Մի խոսեք անմտածված, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։
Շատ մի խոսեք Ձեր արժանիքների մասին, թույլ տվեք, որ ուիշները խոսեն Ձեր մասին։
Եթե ինչ-որ մեկը Ձեր մասին վատ բան է ասում, վերաբերեք այդ ամենին շատ թեթև, և ոչ ոք չի հավատա այդ խոսքերին։
Հաճախ հումորներ արեք՝ քանի որ ժպիտը մտրեմացնում է մարդկանց։
Մի քննարկեք աշխատանքային կարևոր հարցեր Ձեր շրջապատի մարդկանց գործընկերների հետ։
Վարվեք ուրիշների հետ ազնիվ և հարգալից, և հաստատ կստանաք փոխադարձ ազնվություն։
Մի հավատացեք այն ամենին, ինչը լսում եք։
Երբ դուք ունենում եք վատ տրամադրություն, դուք կորցնում եք Ձեր երջանիկ լինելու հնարավորությունից 60 վայրկյան, իսկ այդ վայրկյանները Ձեզ ոչ ոք չի վերադարձնի։