Երգչուհի Սոնա Շահգելդյանի շունը՝ Հիլդան սատկել է: Այս կապակցությամբ Սոնան իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկարներ է տեղադրել ու գրառում արել.

«12 տարի պահեցի: Մի մեծ կյանք: Ահավոր դժվար է: Մարդուց էլ լավ հասկացող, խելացի, նվիրված: Հիլդուկս էլ չկա, կյանքում չեմ մոռանա ես էս մեծ ցավը, ու ով պահում է կենդանի ու ով բարի մարդ է, նրանք կհասկանան ինձ: Տանս անդամ էր Հիլդուկս: Շատ դժվար է ինձ համար: Խոսքեր չունեմ: Կմնաս իմ հոգում ու սրտում հավերժ»: