Միայն Դուք և ամբողջ աշխարհը: Երբ խոսքը վերաբերում է այլ քաղաք կամ երկիր ճամփորդելուն, վերջինը, ինչի մասին սովորաբար մարդիկ մտածում են՝ ուղևորության միայնակ մեկնելն է: Ինչ-որ մեկի ընկերակցությամբ ճամփորդելն ավելի զվարճալի և հետաքրքիր է թվում, նույնիսկ, եթե նրանք պարզապես սովորական ծանոթներ են: Սակայն միայնակ ճամփորդության մեկնելն ունի մի շարք առավելություններ:

Փոխզիջումների գնալու կարիք չկա

Դուք ինքներդ եք որոշում գնալ թանգարա՞ն, փա՞բ, թե՞ պարզապես զբոսնել: Դուք անում եք այն, ինչ Ձեզ է հետաքրքիր, և չեք հարմարվում ուրիշների ցանկություններին:

Դուք ինչ-որ մեկին սպասելու խնդիր չունեք

Յուրաքանչյուրը կյանքի իր ռիթմն ունի: Ինչ-որ մեկը վաղ է արթնանում, արագ պատրաստվում է, իսկ մեկ ուրիշը սիրում է երկար ժամանակ անցկացնել անկողնում և սուրճն առանց շտապելու է խմում: Երբ միայնակ եք ճամփորդում, կարիք չկա ինչ-որ մեկին սպասել կամ ամեն ինչ շտապելով անել:

Դուք ամբողջովին ընկղմվում եք մթնոլորտի մեջ

Երբ ճամփորդության ընթացքում Ձեզ մարդիկ են շրջապատում, Դուք չեք տեսնում բոլոր տեսարժան վայրերը, քանի որ Ձեր ժամանակի կեսը տրամադրում եք զրույցների վրա:

Դուք կարող եք կարգավորել Ձեր մտքերը

Առօրյա խնդիրներից հեռանալու լավագույն միջոցը հանգիստ պայմաններում մտքերն ի մի բերելն է:

Դուք ավելի հեշտությամբ եք ծանոթանում նոր մարդկանց հետ

Հյուրանոցում կամ հոսթելում, սրճարաններում և այգիներում Ձեզ հաստատ շատ մարդիկ կշրջապատեն: Իսկ միայնակ ճամփորդելու դեպքում Դուք ավելի բաց կլինեք նրանց համար:

Միայնակ ճամփորդությունները թույլ են տալիս տարերայնորեն ապրել

Բոլոր վառ հիշողությունները հենց այն ժամանակ են լինում, երբ ամեն ինչ ըստ ծրագրածի չի ընթանում:

Դուք կդառնաք ավելի համարձակ և ինքնուրույն

Երբ միայնակ չեք ճամփորդում, հույսը միշտ էլ կարող եք դնել ընկերների վրա:

Դուք կպարզեք, թե ինչի եք ընդունակ

Միայնակ ճամփորդելու ընթացքում Ձեզ մոտ այնպիսի հատկանիշներ կբացահայտվեն, որոնց մասին գաղափար անգամ չունեիք:

Նյութի աղբյուրը` 168.am