Այսօր՝ օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։  

Հարսնացուն Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Հարսանիքը տեղի կունենա Փարավոն ռեստորանային համալիրում: 

 Հարսանիքին ներկա են լինելու բազմաթիվ բարձրաստիճան այրեր, շոուբիզնեսյան ներկայացուցիչներ և այլ հյուրեր՝ արտերկրից:

YN.am-ը կլուսաբանի հարսանիքի ընթացքն ու սպասվող անակնկալները։

YN.am-ի ողջ խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է  սիրված երգչին և հարսնացուին, մաղթում ամուր սեր ու հարատև երջանկություն: