Style.news.am-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Վերնիսաժում իսկական իրարանցում էր. Սիրուշոն նկարահանում էր իր նոր տեսահոլովակը։

«Արմատ» ձայնասկավառակից հայտնի «Հուհ հահ» հիթը կունենա նաեւ տեսահոլովակ։

Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Վերնիսաժի՝ գորգերով հարուստ հատվածում։
Սիրուշոյին ուղեկցել է պարային թիմը։

Նկարահանումների ընթացքում երգչուհին շփվել եւ լուսանկարվել է երկրպագուների հետ։