Հայկական շոու բիզնեսում մի միտում կա՝ անցյալը թաքուն պահելու և չհիշելու: Բայց ժամանակին արված «սխալները» երբեմն պետք է ասել և, ինչու չէ, նաև վերհիշել: Նախկինի կարգավիճակ ունենալը դեռ սարսափելի բան չէ, որն այդքան ջանասիրաբար փորձում են թաքցնել հայտնիները: Վերհիշենք մի քանի փաստեր, որոնց մասին ոչ ոք մինչ այս չգիտեր:
Արման Նշանյան, Մարիաննա Ոսկանյան և Վիկա
Դերասան Արման Նշանյանն ամիսներ առաջ ամուսնացել է նկարչուհի-դիզայներ Վիկայի հետ, բայց մինչև նրա հետ պսակադրությունը դերասանը սիրային կապի մեջ էր ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանի հետ, ում ուղեկցությամբ էլ նա հաճախ մասնակցում էր միջոցառումներին: Ըստ ականատեսների՝ Մարիամը պոկ չէր գալիս Արմանին, և տպավորություն էր, որ նա ամեն կերպ փորձում է ամուսնանալ դերասանի հետ: Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ հարցազրույցներից մեկում Մարիաննան ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել է լուրը, այսինքն՝ չէր էլ հերքում, դե իսկ Արմանն ասել էր հետևյալը. «Ո՞վ է ասել նման բան.. Ես և Մարիաննան պարզապես լավ ընկերներ ենք»:

Արման Մարգարյան, Ինգրիդ Կյոկչյան, Սոս Ջանիբեկյան
Սիրային այս եռանկյունին երևի ժամանակի ամենաքննարկվածն էր: Նախ՝ Աննան ամուսնացավ Արման Մարգարյանի հետ, բաժանվելուց հետո կապվեց Սոս Ջանիբեկյանի հետ, ով, ըստ լուրերի, ապրում էր Աննայի հետ մի հարկի տակ: Սիրավեպի մասին լուրը չնայած չէր հաստատվում, բայց զույգին միասին հաճախ էին տեսնում: Ինչպես Սոսի յուրաքանչյուր սիրավեպ, այնպես էլ սա երկար չտևեց, և բանը չհասավ պսակադրության: Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այս հերոսները։ Աննան երկրորդ անգամ ամուսնացավ, իսկ Սոսը և Արմանը դեռ սպասում են իրենց երկրորդ կեսերին:

Ֆելիքս Խաչատրյան, Նազենի, հիմա արդեն՝ Գոհար
Այն, որ Ֆելիքս Խաչատրյանը և Նազենին ժամանակին միասին էին, ոչ մեկի համար գաղտնիք չէր: Շատերն էլ զարմանում էին՝ ինչպես կարող են նրանք միասին լինել, երկու տարբեր մարդիկ: Նազենիի և Ֆելիքսի սիրավեպն արդեն անցյալում է, դե իսկ Ֆելիքսն ամուսնացել է Գոհարի հետ, ով, ի դեպ, Նազենի Հովհաննիսյանի ընկերուհին էր:

Արա Մարտիրոսյան և Լիանա
Քչերը գիտեն, որ Արա Մարտիրոսյանը և Լիանան ամուսնացած են եղել: Լիանան նախկին ամուսնության մասին ասում է՝ չի էլ հիշում, թե որ ամսին է ամուսնացել, բայց հենց սկզբից էլ ամուսնական մատանին մատին չէր դնում: Լիանան այս հարցին սնահավատորեն է մոտեցել, ասել էր՝ եթե մի բան չպետք է լինի, ուրեմն՝ չի էլ լինելու: Լիանան և Արան բաժանվեցին, Արան հիմա բնակվում է ԱՄՆ-ում, ամուսնացած է, իսկ Լիանան ամուսնացած է Գեորգի անունով մի տղամարդու:

Անի Քրիստի, Սարո և Հարություն
Երգչուհի Անի Քրիստին ժամանակին ընկերություն էր անում երգիչ Սարոյի հետ, ասում են՝ նրա ինադու էլ ամուսնացավ Հարությունի հետ և մենկեց ԱՄՆ: Անիի և Սարոյի սիրավեպի մասին գիտեն նեղ կռուգներում, այդ մասին այդպես էլ չխոսվեց: Ինչպես ասում են, ինադու ամուսնությունն էլ հաջողություն և երկար կյանք չունեցավ: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: Ըստ տարածված լուրերի՝ Անին ամուսնալուծվեց ամուսնու ծնողների պատճառով:

Նարեկ Բավեյան, Սոնա և Քրիստինա
Նարեկ Բավեյանն էլ այն հայտնիներից է, ով ամուսնացել է երկրորդ անգամ: Նրա առաջին կինը Սոնան էր, ում հետ ամուսնացավ 2010 թվականին և այդ տարի էլ ամուսնալուծվեց, իսկ պատճառներն անհայտ էին: Նարեկը հիմա ամուսնացած է Քրիստինայի հետ, ում հետ համատեղ մեծացնում են իրենց որդուն:

Զարուհի Բաբայան և Տիգրան Պետրոսյան
Վստահ եմ՝ Զարուհի Բաբայանի և Տիգրան Պետրոսյանի սիրավեպի մասին ոչ մեկ տեղյակ չէր: Մի պարզ պատճառով՝ դա մոտ տասնհինգ տարի առաջ էր, և նրանց անձի շուրջ դեռ հետաքրքրություն չկար: Ամեն ինչ սկսվել էր դեռ Երգի պետական թատրոնի շենքում: Հիմա թե՛ Զարուհին և թե՛ Տիգրանն ամուսնացած են:

Էմմի, Պետո և Վահե
Երիտասարդ տարիքում երգչուհի Էմմին ընկերություն էր անում երգչուհի Նառայի որդու՝ Պետյայի հետ: Էմմիին սիրավեպ էին վերագրում նաև Սուպեր Սաքոյի հետ: Թե՛ Պետոն, թե՛ Էմմին և թե՛ Սաքոն արդեն գտել են իրենց կեսերին: