Կոլորեկտալ քաղցկեղը ամենատարաված քաղցկեղային հիվանդություններից է:
Ցավոք, վիրահատությունը և քիմիաթերապիան ոչ միշտ են բուժում ուռուցքային հիվանդությունները:
Հնարավոր է՝ այս տեսակի քաղցկեղով հիվանդների համար հույսի շող է առաջացել:
Ադելաիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ կոկոսի յուղի մեջ պարունակվող լաուրինաթթուն կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

Ընդունման ընդամենը երկու օրում այդ բաղադրիչին հաջողվել է ոչնչացնել քաղցկեղային բջիջների 90%-ը:
Սակայն փորձերը կատարվել են ոչ թե կենդանի օրգանիզմների վրա, այլ լաբորատորիայում՝ արհեստականորեն ստեղծված պայմաններում:
Ցավոք, այդ ուսումնասիրությունների շարունակությանը խանգարում է ֆինանսական միջոցների պակասը:
Բայց կոկոսի յուղը շատ այլ օգտակար հատկություններ ունի:
Դրանում պարունակվող լաուրինաթթուն կարող է ամրացնել իմունային համակարգը:

Սննդի հարցերով ամերիկյան միության տվյալներով՝ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կոկոսի յուղը ոչ միայն կանխում է որոշ հիվանդությունների առաջացումը, այլև կարող է բուժել դրանք:
Մասնավորապես, խոսքը օսթեոպորոզի, վիրուսային հիվանդությունների (օրինակ՝ հեպատիտ С, հերպես), լեղապարկի հիվանդությունների, Ալցգեյմերի հիվանդության մասին է:
Բացի դրանից՝ կոկոսի յուղը կարող է քիմիաթերապիայի հաջորդ օրերը պակաս տանջալի դարձնել:

Կոկոսի յուղը նաև տարածված է կանանց շրջանում, որոնք խնամում են իրենց:
Այն ավելացնում է մազերի փայլը, մաշկը դարձնում է ճկուն և մետաքսանման:
Այն նաև օգտագործում են շատ տղամարդիկ որպես սափրվելուց հետո գրգռվածության դեմ միջոց:
Նյութի աղբյուրը` EnterTrain