Շագանակագույն աչքերով մարդիկ բնավորության եզակի գծեր ունեն: Հնարավոր է՝ դա ինչ-որ կերպ կապված է յուրահատուկ գեների հետ, որոնք ազդում են ոչ միայն աչքերի գույնի, այլեւ մարդու բնավորության վրա:
Նման մարդիկ տրամադրում են իրենց հանդեպ, վստահություն են ներշնչում՝ ի տարբերություն կապուտաչյաների: Նրանք շփվող են, նրանց շուրջ միշտ բազմաթիվ ընկերներ եւ համախոհներ կան, որոնք պատրաստ են սատարել ցանկացած ձեռնարկման հարցում: Շագանակագույն աչքեր ունեցողների ակտիվությունը, էներգիան, զգայնությունը եւ հետաքրքրասիրությունը հիացնում է:
Հոգեբանները կարծում են, որ շագանակագույն աչքերով տղամարդիկ ավելի էմոցիոնալ են, քան ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչները: Նրանք կարող են զգալ, հասկանալ իրենց կնոջը, զորակցել նրան, մինչեւ վերջ նրա կողքին լինել:
Շագանակագույն աչքերով կանայք մեծ սիրտ ունեն, սիրառատ են ու անկեղծ: Նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել եւ ամեն ինչ անել հանուն իրենց մտերիմների:
Շագանակագույն աչքերով մարդիկ պետք է ուշադիր լինեն: Բարությունը, անկեղծությունը, կարեկցելու ունակությունը հրաշալի գծեր են, բայց կան մարդիկ, ովքեր կարող են առանց խղճի խայթի օգտվել դրանից...