25-ամյա ամերիկուհի Լիզա Թերիսը 2 ծանոթի հետ անտառ գնաց, ովքեր զբոսանքի ժամանակ որոշեցին թալանել որսորդական տնակը։ Աղջիկը դեմ էր այդ պլանին և ուղղակի փախավ նրանցից։ Շրջակայքը անծանոթ էր Լիզային, և նա մոլորվեց։
Աղջկան գտան մեկ ամիս անց, 23 կգ նիհարած և ծայրահեղ վատ վիճակում։ Նա այդ ողջ ընթացքում սնվել էր հատապտուղներով, սնկերով ու կեղտաջուր էր խմել։
Բժիշկների խոսքերով՝ նրան մեկ ամսից ավել ժամանակ հարկավոր կլինի վերականգնման համար։