Սիրուշոն շարունակում է «Հուհ հահ» տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:

Ապագա հոլովակի առաջին կադրերը նկարահանվել են անցյալ կիրակի՝ Վերնիսաժում, իսկ այսօր երգչուհին իր թիմի հետ եղել է գորգագործների մոտ:

Գորգագործ կանանցից մեկը Սիրուշոյին շյուղերով գործել է սովորեցրել:

Սոցցանցերում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ երգչուհին նկարահանումների այս հատվածում չի մասնակցել որպես տեսահոլովակի գործող անձ, այլ կողքից հետեւել է ընթացքին:

Դե, ինչ, սպասենք տեսահոլովակի պրեմիերային: