Արգենտինայում 6 ամսեկան հղի 26-ամյա Ֆերնանդա Պերերային բարբարոս ձևով սպանել են՝ նրան այրել են սատանիզմի արարողակարգի համաձայն։
Միակ բանը, որ մնացել է աղջկանից դա ապարանջան է եղել։ Ըստ ոստիկանության կանխավարկածի՝ աղջկան մինչև այրելը դանակահարել են։ Իսկ նրա մարմինն այրելու համար մեծ քանակությամբ բենզին են օգտագործել, դրա համար նրա մարմնից մնացել է միայն մոխիր։
Սպանության մեջ կասկածվում է երեք մարդ, նրա նախկին սիրելին ու նրա երկու ընկերները։ Ըստ ոստիկանության՝ նրանք երեքն էլ համարվում են սատանիզմի անդամներ։ Այս երեք նաև մեղադրվում են թմրադեղեր վաճառելու մեջ։
Ոստիկանությունը հայտարարել է, որ նրան սպանել են, քանի որ նա այլ մարդուց է հղի եղել։ Երեքն էլ ձերբակալվել են։

Նյութի աղբյութը` Լife.panorama.am