Օգոստոսի 19-ին և 20-ին Mezzo Classic House-Club-ում առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին մանկական նորաձևության օրեր՝ Back To School խորագրով ,որի շրջանակներում ներկայացվեցին քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով ծնողներին մինչ սեպտեմբեր ծանոթանալու բոլոր առաջարկներին և ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել:
Ցուցադրության 2-րդ օրը ներկայացան հայտնի և ճանաչված TAP A Loil, SeGant Major , Baby Town խանութ-սրահները : Նրանց դպրոցական տեսականին ներկայացրեցին փոքրիկ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ դարձած մոդելները: Նրանք նախագծի շրջանակներում դեֆիլեի դասընթացներ էին անցել սիրված մոդել Մարիկա Թունյանի մոտ Cataleya Wellness Club-ում և հիանալի ներկայացան:
Փոքրիկ մոդելների գեղեցիկ վարսահարդարումը և նուրբ դիմահարդարումը ապահովել էին HermiNa գեղեցկության սրահի հմուտ վարպետները:
Խանութ-սրահները ներկայացան ինչպես ստանդարտ, այնպես էլ եվրոպական ոճի դպրոցական տեսականիով:
Միջոցառումը իրենց ելույթներով ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգիչ- երգչուհիներ Էլեն Գալուստյանը, Դավիթ Գրիգորյանը, Սաթին, Կատրինը: Միջոցառումը վարեցին Անի Մնացականյանը և Միլենա Գևորգյանը:
Բոլոր մասնակից մոդելները ստացան նվեր քարտեր Երևան Մոլի Նավապետ Քիդի Գանձերի կղզիի կողմից , իսկ մայրիկները՝ մեկամսյա մարզասրահի անսահմանափակ աբոնեմենտ Cataleya Wellness Club-ի կողմից:
Ցուցադրության վերջում տեղի ունեցավ վիճակահանություն և հաջողակները շահեցին նվերներ Hermitage և Sipurella ընկերությունների կողմից:
Կազմակերպիչներ՝ Ռուբինա Գրիգորյան և Կարմեն Ղազարյան: