Սիրուշոն Շուշիում մկրտության արարողության մասնակցելուց հետո որոշել է շրջել Արցախի Հանրապետությունով, իսկ շրջագայության մանրամասներով կիսվել Instagram-ի հետեւորդների հետ.

 «Սնահավա՞տ եք: Ես՝ ոչ. չեմ ուզում թողնել, որպեսզի որևէ նշան փոխի տրամադրությունս (առավել ևս ապագաս): Սիրում եմ բոլոր թվերը և բոլոր գույների կատուներին :)»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է երգչուհին։

 Ապա Սիրուշոն շրջել է քաղաքի հին թաղամասերով եւ, իր խոսքով, ոգեշնչվել։