Կիրակի Ինգլվուդում տեղի ունեցած MTV VMA արարողությունը, կարծես, այնքան էլ երկար չի հիշվի, քանի որ այս տարի այն չափազանց ձանձրալի էր: Սակայն մեկ նրբություն կա. Թեյլոր Սվիֆթը, որը չմասնակցեց արարողությանը, ներկայացրեց իր Look What You Made Me Do երգի հոլովակը:
Այդ պահից հոլովակը TaylorSwiftVEVO ալիքում անհավանական արագությամբ դիտումներ է հավաքում. 2 օրվա ընթացքում այն շուրջ 50 մլն մարդ է դիտել:
Ի դեպ, երգը շատ ռիթմիկ է եւ աշխույժ, զգացվում է, որ պարահրապարակներում տարեվերջը հենց այս երգի հնչյունների ներքո է անցնելու:
Նշենք, որ կոմպոզիցիայում Թեյլոր Սվիֆթն անուղղակիորեն ակնարկում է իր նախկին ընկերներին՝ Քելվին Հարիսին ու Թոմ Հիդլսթոնին, ինչպես նաեւ Քեթի Փերիի, Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հետ թշնամությունը: