1. Մի շտապիր պատասխանել

Հատկապես, եթե նա գրել է գիշերվա 2-ին: Սպասիր մինչեւ առավոտ՝ մոտավորապես նման բան գրելով. «Ներիր, քնած էի: Բայց չէի հրաժարվի սրճարանում առավոտյան սուրճից: Ինչպե՞ս ես»: Կամ ընդհանրապես անտեսիր նրա գիշերային հաղորդագրությունները: Այդ դեպքում արագորեն կհասկանաս, թե իրականում ինչ է ուզում քեզանից եւ ինչի է պատրաստ:

2. Փորձիր իրական կյանքում ինչ-որ բանի մասին պայմանավորվել

Կան տղաներ, որոնք միայն նամակագրություն են սիրում: Հնարավոր է՝ նրանք պարզապես ձանձրանում են: Իսկ գուցե գրում են, որպեսզի չմոռանան իրենց մասին սեքսի միջեւ դադարների ընթացքում: Ամեն դեպքում, եթե դա քեզ դուր չի գալիս, նրան առաջարկիր իրական կյանքում հանդիպել: Եվ եթե ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է նրան, նշանակում է՝ նա իրական ոչինչ չի ուզում:

3. Ամեն ինչ իր անունով կոչիր

Եթե հարցնում ես, արդյո՞ք ձեր ծրագրերն ուժի մեջ են, իսկ նա նորից հետաձգում է, այդպես էլ ասա. «Անցյալ անգամ նույնպես այդպես ասացիր, եւ մենք չհանդիպեցինք»: Մի սպասիր նրան: Նրա համար օրեր կամ երեկոներ մի ազատիր: Ծրագրեր կազմիր ընկերներիդ կամ հարազատներիդ հետ եւ ոչ մի դեպքում ժամանակը մի զոհաբերիր հանուն նրա:

4. Ուղիղ խոսիր

Մի ամաչիր եւ ուղիղ հարցրու, թե ինչու է քեզ միայն գիշերը գրում կամ ինչու չի ուզում հանդիպել: Դա կոպիտ չէ: Դա քո ինքնավստահության եւ հասունության նշանն է. դու գնահատում ես քո ժամանակը եւ ուզում ես հասկանալ, արդյո՞ք նա արժանի է այն վատնելուն:

5. Վերագնահատիր ակնկալիքներդ

Եթե քեզ բավարարում են նման «հարաբերությունները», եթե կարող ես հրաժարվել մեծ սիրո մասին քո ակնկալիքներից (գոնե ժամանակավոր), ուրեմն պարտադիր չէ խզել նրա հետ կապերը: Պարզապես անկեղծ եղիր ինքդ քեզ հետ: Նրանից ավելին մի ակնկալիր: Վայելիր պահը, եթե այդ պահերն իսկապես հաճույք են պատճառում քեզ:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE