Մասնագետները հավաստիացնում են, որ համբույրը կարող է նորմայի բերել բերանի խոռոչի թթվայնությունը: Նրանք պնդում են, որ ուտելուց հետո համբուրվելու դեպքում երկուսիդ դեպքում կարիեսի առաջացման ռիսկը կնվազի:
Եթե մշտական սթրես, նյարդային լարում և գլխացավեևր ունեք, շատ համբուրվեք: Համբույրը մարդու հետ, ում հանդեպ նուրբ զգացմունքներ ունեք, խոչընդոտում է հորմոնների ակտիվությանը, որոնք կարող են տագնապ և սթրես առաջացնել:
Համբուրվելիս դուք հանգստանում և թուլանում եք, իսկ ձեր մարմինն աշխատում է: Համբուրվելիս գործի է դրվում դեմքի 34 մկան:
Գիտնականները պարզեցին՝ Երկրի վրա մարդկանց ճնշող մեծամասնությունը համբուրվելիս գլուխն աջ է թեքում:
Համբուրվելիս կանայք կարող են օրգազմ ապրել՝ առանց սեռական ակտի:
Համբույրը ոչ միայն նվազեցնում է սթրեսի մակարդակը, այլև կալորիաներ է այրում: Մեկ րոպե համբուրվելու դեպքում կազտվեք 26 կալորիայից:
Ըստ ֆրանսիացի հետազոտողների՝ համբույրը միշտ նպաստում է կնճիռների հարթեցմանը, կանխում է դրանք:

Նյութի աղբյուրը` Orer.am