Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը («Բրանգելինա»), որոնց ամուսնալուծման գործընթացը սկսվել է 2016թ. սեպտեմբերին, փորձում են վերամիավորվել, գրում է The Daily Mail-ը՝ զույգի կենսագիր Իեն Հալփերինին հղումով:

Հայտնի է, որ նախկին ամուսինները Փիթի նախաձեռնությամբ գաղտնի հանդիպել են ընկերներից մեկի տանն ու քննարկել հուզող խնդիրները:

«Հանդիպումը շատ հուզական է եղել: Ջոլին նետվել է Փիթի գիրկն ու արտասվել: Նրանք խոսել են բոլոր խնդիրների, անհամաձայնությւոնների մասին ու հետո որոշել, որ նորից կսկսեն ամեն ինչ»,-ասել է կենսագիրը:

Վերջինի պնդմամբ՝ Ջոլին ու Փիթը գիտակցել են, որ դեռևս սիրում են իրար ու ուզում են նորից միասին լինել:

Հայտնի է, որ այժմ զույգը մասնագետների օգնությամբ հոգեբանական թերապիա է անցնում՝ վերամիավորվելու ակնկալիքով: