Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ քանակությամբ է կարելի օգտագործել առօրյա կյանքում տեղ գտած ապրանքները, որպեսզի դրանք մահացու չլինեն մարդու համար։ Ինչքան էլ որ տարօրինակ հնչի, նույնիսկ ատամի մածուկով կարելի է մարդ սպանել. հենց այդ պատճառով էլ հնում ալքիմիկոսներն ասել են, որ յուրաքանչյուր նյութ հա՛մ դեղ է, հա՛մ թույն՝ կախված ընդունվող չափաբաժնից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ BlogNews-ը որոշել է պարզել, թե ինչքան է պետք օգտագործել ամենահայտնի ապրանքները, որպեսզի դրանք մահվան հասցնեն։ Թվերը հաշվարկված են միանգամից ընդունելու պարագայում՝ 80կգ կշռող առողջ տղամարդու համար։